Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում լինի միայն ՔՊ-ն». Արամ Սարգսյան

Նոյեմբեր 10,2018 14:51

«Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ նրան, բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը՝ Փաշինյանի գլխավորությամբ»,-«Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցությունների՝ «Մենք» դաշինքի ստեղծման ժամանակ այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:

«Դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,-շարունակելով՝ համոզմունք հայտնեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ հասկանում են, որ խորհրդարանում դեկտեմբերի իննից հետո մեծամասնություն է կազմելու հեղափոխություն կատարած քաղաքական ուժը, բայց հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում լինի միայն ՔՊ-ն:

Ըստ Արամ Սարգսյանի՝ նոր խորհրդարանում իրենք չեն լինելու այն քաղաքական ուժը, որը սպասելու է գործող իշխանության սխալներին. «Մենք դրանից չենք ուրախանալու եւ հայտարարելու, թե ընդդիմություն ենք: Ոչ, մենք լինելու ենք այն ուժը, որն անելու է հնարավորը՝ սխալներն ու թերությունները ժամանակին  ցույց տալու համար, որպեսզի խուսափենք դրանցից: Սա է լինելու մեր քաղաքական գործունեության դրսեւորման հիմնական ձեւը: Հակված ենք մեր երկրում հեղափոխությունից հետո հաջողություններ տեսնել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/253464711970297/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930