Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմասնակցեն «Մենք» դաշինքով։ Համապատասխան հուշագիրն այսօր ստորագրեցին «Հանրապետության» նախագահ Արամ Զավենի Սարգսյանը եւ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ուժերը տասնամյակներ շարունակ եղել են ռեժիմի դեմ պայքարողներից։ «Մենք եղել ենք երկրում տեղի ունեցած հեղափոխության աջակիցները»,-նշեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Մենք» դաշինքը լինելու է արեւմտյան արժեքների ջատագով, սակայն դա չի նշանակում, թե իրենք դեմ են Ռուսաստանի հետ ՀՀ գործակցությանը։ Ըստ Արամ Սարգսյանի՝ իրենք միտված են լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելուն։
https://www.facebook.com/aravot.am/videos/253464711970297/
Այլ մանրամասներ՝ քիչ ուշ։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ