Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լույս կա, ելք՝ ոչ. «Ազգ»

Նոյեմբեր 10,2018 14:07

Ելք, փաստորեն, չկա: Ավելի ճիշտ կա, բայց այն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, ոչ էլ Արամ Զավենի Սարգսյանի հանգստացնող ու զգացմունքային ելույթները, ոչ էլ նույնիսկ Արտակ Զեյնալյանի իրավական գիտելիքներն ու փորձառությունը: Ելքը Լուսավոր Հայաստանն է, միայն: Նկատի ունեմ այս անունով կուսակցությունը, ոչ թե նպատակը: Այսինքն Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մի օր նստել են Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու սկսել մտածել, լավ ի՞նչ անենք, որ Հայաստանը վերջապես դառնա լուսավոր: Հավանաբար Հայկ Կոնջորյանը հայտարարել է՝ իսկ ինչո՞ւ ենք մենք անհանգստանում այս հարցով, շնորհակալություն Փաշինյան Նիկոլ: Մարուքյանն էլ, գուցե մեղմ ժպտացել է ու պատասխանել, թե գիտե՞ս, Հայկ, այ եթե մենք չլինեինք Նիկոլ Փաշինյանի կողքինՙ նա չէր կարող հաղթել: Հայկն էլ հասկացել է, որ իրականում այդպես չէ ու դիմում է գրելՙ Լուսավոր Հայաստանից դուրս գալու:

Թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առանց Հայկ Կոնջորյանի, Էդմոն Մարուքյանն ավելի լավ կիմանա, իսկ թե ի՞նչ կանի Հայկ Կոնջորյաննՙ առանց Լուսավոր Հայաստանի, Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կիմանա: Այստեղ կարեւորն այն է, թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առհասարակ: Բանն այն է, որ այս կուսակցության, օրինակ, վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ճիշտ է, մարդիկ հայտարարում են, որ իրենք Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն են լինելու:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930