Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանր կուսակցությունները կորցնում են հնարավորությունը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 10,2018 13:40

Դատելով նախնական տվյալներից, այս անգամ նույնպես ռեյտինգային համակարգով հիմնականում առաջադրվելու են առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները։

Ճիշտն ասած, ափսոս, քանզի ոչ այնքան հայտնի կուսակցությունները վերստին բաց են թողնում ընտրարշավը սեփական քարոզչությանը ծառայեցնելու հնարավորությունը։
Հարկ է տարբերակել բուն ընտրական քարոզչությունը, որը ռեյտինգայինով առաջադրված թեկնածուն ծավալում է հնարավորինս շատ ձայներ հավաքելու նպատակով, եւ կուսակցության քարոզչությունը ընտրարշավի ընթացքում, որն ուղղված է սեփական գաղափարախոսության տարածմանը, իր ազդեցության աճին, շարքերի բազմապատկմանը։ Այստեղ տեղի է ունենում կուսակցությունների էության եւ դերի փոփոխությունը արտացոլող հետաքրքիր էվոլյուցիա։

Առաջին կուսակցությունները զուտ ընտրական կազմակերպություններ էին, որոնց հիմնական գործառույթը իրենց թեկնածուների հաջողության ապահովումն էր. ընտրությունները նպատակ էին, կուսակցությունները՝ միջոց։

Այնուհետ բուն կուսակցության գործառույթների զարգացումը՝ որպես քաղաքական կյանքի վրա անմիջականորեն ազդելու ունակ կազմակերպության, հանգեցրեց նրան, որ ընտրությունները սկսեցին օգտագործել արդեն կուսակցության քարոզչության նպատակով։

Ընտրարշավը ընձեռում է հասարակական կարծիքի վրա ազդեցության բացառիկ միջոցներ։ Որոշ երկրներում թեկնածուներն ունեն ժողովների համար անվճար դահլիճներ ստանալու, պետական ծառայությունների կողմից իրենց ծրագրերի տպագրման եւ տարածման, ազգային ռադիոհեռարձակման, գովազդային վահանակների օգտագործման ու այլեւայլ իրավունքներ։

Մյուս կողմից՝ հասարակությունն այդ ժամանակ առանձնակի ընկալունակ է լինում քաղաքականության նկատմամբ. հողը, առավել քան երբեւէ, նախապատրաստված է, որպեսզի ակտիվացվի «կուսակցականության վիրուսի» ագրեսիվությունը։

Զբաղվելով իր թեկնածուի նախընտրական քարոզչությամբ` կուսակցությունն այդ կերպ աստիճանաբար ծավալում է նաեւ բուն կուսակցական քարոզչություն։ Ինչ-որ սահմանագծից անդին նախնական իրավիճակը շրջվում է գլխիվայր. ընտրություններում հաջողության ապահովման համար կուսակցություններն օգտագործելու փոխարեն, օգտագործում են ընտրությունները, որպեսզի ապահովեն կուսակցությունների աճը։ Կուսակցությունը դառնում է նպատակ, իսկ ընտրությունները՝ միջոց։

Կարեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930