Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելու համար որպես մեղադրյալ ներգրավված դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը մի քանի տարի է՝ բացակայում է ՀՀ-ից:
Նախաքննական մարմինն ավելի վաղ նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Ըստ մեղադրանքի՝ փորձագետ Ա. Հ.-ն օժանդակել է Մարտի մեկի քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծմանը։
Նրա նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ում: