Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ չի սատարում Սասուն Միքայելյանի որդուն, եւ դա բավականին լայն մեսիջ էր. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2018 12:00

Կոտայքի երիտասարդ մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանն ընդունում է, որ Սասուն Միքայելյանի որդու քաղաքապետ դառնալը քաղաքական հին մշակույթի դրսեւորում է, կանե՞ն արդյոք ՔՊ վարչությունում դրանից հետեւություն, փորձեցինք պարզել Պետրոսյանի հետ։ Նա մարզում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով եւ խնդիր չի տեսնում, որ նաեւ Սասուն Միքայելյանն է առաջադրվելու։ Ինչ վերաբերում է մարզում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի ազդեցությանը, ապա ասաց, որ 5 ամիսների ընթացքում ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ ԲՀԿ-ն չեն միջամտել, չեն խանգարել բարեփոխումների ընթացքին, դրանք կայացվել են բացառապես ՔՊ որոշումների արդյունքում։

-Անշուշտ, ես առաջադրվելու եմ եւ վստահեցնում եմ, որ վարչական ռեսուրսը չի օգտագործվելու, բոլոր հաստատությունների ղեկավարներին, դպրոցների տնօրեններին զգուշացվել է, որ որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ ՔՊ-ին, չփորձեն արջի ծառայություն մատուցել։

-Ձեր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը իր որդուն դարձրեց Հրազդանի քաղաքապետ, երբ ՀՀԿ-ականներն էին այդ ճանապարհով գնում, դուք քննադատում էիք, Դուք եւ ձեր մարզի բնակչությունն ինչպե՞ս ընդունեցիք այդ իրողությունը եւ դա կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենա ընտրություների ժամանակ։

-Առաջադրման հետ կապված ձեզ ծանոթ է ՔՊ վարչության տարածած հաղորդագրությունը, ես վարչության անդամ լինելով, կիսում եմ այդ որոշումը։ Իսկ առհասարակ ընտրվելը եւ արդեն աշխատելը քաղաքացու քվեն է եղել, որեւէ բողոք, որեւէ տեղամասից չի ահազանգվել եւ վարչարարական իմաստով էլ չկա գրեթե որեւէ խախտում, այնպես որ ժողովուրդը իր քվեն տվել է Սասուն Միքայելյանի որդուն։

Այսինքն, նորմալ էր, որ ձեր վարչությունը «ձեռքերը լվաց», թե՝ չենք աջակցում։ Եթե համաձայն չէիք, ուրեմն ձեր թեկնածուին առաջադրեիք, կամ հեռացնեիք ձեր կուսակցությունից՝ կուսակցական սկզբունքներին դեմ գնալու համար։

-Սեւակ Միքայելյանը, լինելով Սասուն Միքայելյանի որդին, նաեւ չափահաս քաղաքացի է, ով սահմանադրորերն իրավունք ուներ առաջադրվելու իր համայնքում, ազնիվ մրցապայքար ծավալելու եւ ընտրվելու։ Այդ առումով այդ իրավունքին որեւէ մեկը չի կարող բռնանալ։ Քաղաքական մշակույթի առումով, որ նոր կառավարման պրոպագանդող ու բերող ուժի վարչության նախագահի որդին է առաջադրվում, մենք դրան գնահատական տվեցինք վարչության մակարդակով եւ պաշտոնապես հայտարարեցինք, որ չենք սատարում Սասուն Միքայելյանի որդուն եւ վերջինս ազատ է իր առաջադրվելու եւ ընտրվելու հարցում, այդ առումով դա բավականին լայն մեսիջ էր, որ ՔՊ-ն գիտակցում է այդ անցումը, նուրբ թելը ու դրանով իսկ իր իսկ անդամին, երեք տարվա տարածքային խորհրդի անդամին աջակցություն չի հայտնում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930