Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով է նվազել պետական պարտքը Փաշինյանի կառավարության ընթացքում․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2018 10:45

Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 724.3 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ այս թիվը նվազել է 50.3 մլն դոլարով. բանն այն է, որ հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր:

Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը որդեգրել է պարտքի նվազեցման, միաժամանակ, նոր պարտք չավելացնելու քաղաքականություն:

Նկատենք, որ այս քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է վարել մայիս ամսից սկսած, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա կառավարությունը «ժառանգություն» ստացավ պետական պարտքի բավական ահռելի բեռով. մայիսի 1-ի դրությամբ պարտքը 6 մլրդ 867.5 մլն դոլար էր: Այսինքն` Փաշինյանի կառավարության այս ամիսներին պետական պարտքը նվազել է ընդհանուր 143.2 մլն դոլարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930