Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցանկանում իրենց տեսակետը հրապարակավ արտահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվյալ դեպքում համացանցային տարածքում է եւ միահամուռ կերպով հարձակվում է, պիտակավորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլիմետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորումը չեմ ընդունում:
Ավելին՝ ինձ համար «ամբոխ» հասկացությունը գոյություն չունի: Կան անհատներ, որոնք ունեն իրենց տեսակետները, մոտեցումները՝ սեփական կրթական մակարդակի եւ արժեքային համակարգի շրջանակներում: Մարդիկ կարող են սխալվել, կարող են պատրանքներ ունենալ, այդ թվում նաեւ՝ զանգվածային: Օրինակ՝ «Հայաստանը բավականաչափ էլեկտրաէներգիա էր արտադրում, բայց Լեւոնը հոսանքը «զեմլյա» էր տալիս, որպեսզի ժողովրդին չտա ու նրան ցրտի-մթի մեջ պահի»: Քանի՞ տասնյակ հազար մարդ էր հավատում այդ հեքիաթին: Այն փաստը, որ դա առասպել է, դեռ չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը որպես նախագահ ոչ մի դատապարտելի քայլ չի արել, բայց այս մի մեղադրանքը սուտ է, անհեթեթ, ֆիզիկայի օրենքներին հակասող: Սակայն մարդիկ ուզում էին դրան հավատալ, որովհետեւ պահանջարկ ունեին ինչ-որ մեկին անձնապես պատասխանատու ճանաչելու՝ իրենց մրսելու եւ խավարի մեջ նստելու համար: Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանել: Ինձ թվում է՝ դա սխալ է:
Կամ՝ «Սաշիկը սաղ բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնում էր»: Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը: Եթե գործարարը Սաշիկի պատճառով կորցրել է իր կարողության կեսը, ապա նա առնվազն անմեղսունակ պետք է լինի, որ չօգտվի հեղափոխության ընձեռած հնարավորությունից եւ չփորձի վերադարձնել իր կորցրածը: Դա չի նշանակում, որ տվյալ անձնավորությունը օրինական ձեւով է հարստացել, բայց կոնկրետ այս՝ «50 տոկոսի պատմության» որեւէ փաստացի ապացույց առայժմ չի ներկայացվել: Քանի որ այս մի հեքիաթը (ի տարբերություն առաջին նախագահի «զեմլյա տալու» առասպելի) համեմատաբար թարմ է, հավանաբար կգտնվեն ինձ հետ վիճողներ, գուցե՝ ինձ պիտակավորողներ: Ի՞նչ է, նրանց ամբոխ անվանեմ ու լռե՞մ: Կարծում եմ՝ այդպես պետք չէ վարվել: Ոչ վախենալ է պետք հասարակական կարծիքից, ոչ էլ վեճի բռնվել դրա կրողների հետ:
Այո, մարդիկ պատրանքներ ունեն: Իսկ ես չունե՞մ: Իսկ մնացած 7 միլիարդ մարդկությո՞ւնը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սաշիկի 50 տոկոսը չի նշանակում, որ բիզնեսը բալգարկայով կիսել են երկու մասի, այլ, որ ամեն ամիս եկամուտի կեսը տվել են նրան, իսկ հիմա չեն տալիս:
Ամբոխի չլինելն էլ Ձեր պատրանքներից մեկն է։ Ամբոխը (զանգվածը) քաղաքականության կարևոր գործիքն է և լրագրողների հացը (երկու ոլորտներին էլ անհատներ պետք չեն, պետք են շինծու ՙՙհերոսներՙՙ ամբոխին բավարարելու համար)։
Հետաքրքրական վերլուծում է այս խմբագրականը :
Ճիշդ է որ Հայաստանի մէջ այն աստիճան գերիշխում է ծայրագոյն անհատապաշտութիւնը, որ դժուար է խօսիլ ամբոխի մասին…
Նոյն պատճառով ալ այդտեղ չկայ իսկական ազգային գիտակցութիւն, ոչ ալ պետական ըմբռնողութիւն:
( Սկիզբը հակում ունէի ջղայնանալու Պարոն Փաշինյանէն: Հետզհետէ սկսած եմ մեղքնալու իրեն: Այս ինչ պելա է որ փաթթեց ինքն իր գլխուն, խեղճ մարդը…)
Այ թե ընչի եմ հարգըմ հընգեր Աբրահամյանին՝ դաժե ամբոխի մեջ անհատ ա ման գալըմ: Հալալ ա, ախպեր, հալալ ա: Յես, նապռիռմեռ, նագլիյով դաժե կառավարութան մեջը անհատ չեմ տենըմ, իմ արեվ, լռիվ յոնջա յա: Չգիտեմ թե ինչու, հանկարծ հիշեցի Շմայսին՝ օրինական ձևով ներխուժեցին… Երևի նման միտք է…
Մենք մեր հայ արժեհամակարգը պետք է հստակեցնենք, արժեհամակարգը՝ դա սկզբունքների համակարգ է, որի համար ազգ պետությունը կենաց մահու կռիվ է տալիս, այդ սկզբունքները միայն հայ ազգին չեն վերաբերվում, մեր հայ արժեհամակարգը պետք է տարածենք աշխարհով մեկ, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ենթարկվել ուրիշ ազգ պետությունների արժեհամակարգերին: Պետք է վերջապես հասկանանք, որ ոչ թե պետություններն են իրար հետ կռվում, այլ այդ պետությունների ազգերը եւ ինչքան ժողովուրդը ազգ է, այնքան էլ պետությունը հզոր է, ժողովուրդը հալած կարագի է նման, իսկ ազգը՝ պողպատե դանակի, հալած կարագի շատությունը փոքր դանակի համար վտանգ չի սպառնում: Մենք հակառակը, քանի որ շատ քիչ ենք, մենք մեր այդ մեղքը պետք է հավասարակշռենք առավելագույնս կազմակերպված ազգ բանակ դառնալով, թե չէ ժողովուրդ մնալով մենք կարող ենք ապահով մնալ նաեւ ուրիշ ազգերի իշխանության տակ՝ մինչեւ օրհասական պահը, որը վաղ թե ուշ գալիս է: Այն ժողովուրդը, ով չի ուզում ազգ դառնալ, դատապարտված է լավագույն դեպքում ազգային ուծածման ու վերացման, իսկ վատագույն դեպքում՝ ցեղասպանության ու էլի վերացման:
«հայ արժեհամակարգը պետք է տարածենք աշխարհով մեկ »…?
հէլէ մեյ մը Հայաստանի մէջ թող գոյանայ տեսնենք, տարրական չափով իսկ «հայ արժեհամակարգ» մը , յետոյ կը մտածենք մնացեալ աշխարհի մասին
մինչ ընթացքը այդտեղ ճիշդ հակառակ ուղղութեամբ է… մի քիչ եղածն ալ, եթէ եբրեւիցէ կար, անհետանալու վրայ է…
ԱՄԷՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԵԱՆՔԻ ՄԷՋ՝ ԵՐԱԶՈՎ ՍԿՍԱԾ Է:
https://www.aravot.am/2018/11/12/992895