Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքը թաքցրե՞լ են

Նոյեմբեր 10,2018 16:00

Ամենուր ընդունված է մետրոյի մուտքերի ցուցանակները այնպես տեղադրել, որ հեռվից տեսանելի լինեն: Երեւանում այդպես չէ: Օրինակ՝ «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքը կարծես հատուկ թաքցրել են: Ինքս, որ շատ լավ ծանոթ եմ քաղաքին, դժվարությամբ գտա այն: Զբոսաշրջիկնե՞րը որտեղից իմանան:

Ի դեպ, այդ կայարանը ժամանակին ուներ երկու մուտք. մեկը «Ռոսիա» կինոթատրոնի կողմից՝ Տիգրան Մեծ պողոտայից, մյուսը՝ Խորենացի փողոցից: Մուտքը Խորենացի փողոցի կողմից վաղուց փակ է, ինչը անհարմարություններ է ստեղծում. մարդը մետրո մտնելու կամ այնտեղից դուրս գալու համար պետք է մեծ շրջան կատարի: Դրան հակառակ՝ «Զորավար Անդրանիկ» կայարանից դուրս գալիս հեշտությամբ կարող ես հայտնվել «Ռոսիա մոլում»:

Փակելով Խորենացի փողոցի մուտքը, կարծում եմ, խախտվել են նաեւ անվտանգության նորմերը:

ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nona Andreasyan says:

    Հարգելի հոդվածագիր: Առաջարկում մինչ նման հոդվածներ հրապարակելը փորձել հետաքրքրվել և ճշտել, թե ինչ աշխատանքներ են ընթանում և ինչ է ակնկալվում արդյունքում ստանալ: Կարծում եմ լրագրողի պռոֆեսիոնալիզմը հենց լրագրողական տեղեկատվության ուսումնասիրության և դրանց անաչառ մեկնաբանության մեջ է կայանում:
    Չգիտեմ ինչքանով էք հիշում նախկին մուտքը, սակայն այս պահին այն հիմնովին վերկանգնվում է, ասեմ ավելին՝ ըստ իս լավագույն վերանորոգված մուտքն է լինելու մեր մետրոների կայարաններից: Ամբղջությամբ վերանորոգվել է մետրոյի մուտքի առաստաղը, աստիճանավանդակները, սալիմկները ամբողջությամբ փոխվել են նորով, կայարանի ցուցանակը փոխարինվել է լուսավորվող ցուցանակով, ապամոնտաժվել են բոլոր տաղավարները, որոնք գրեթե ամբողջությամբ խցանում էին մուտք: Այս ցանկը կարող ենք շարունակել: Բայց առաջարկում եմ այցելել մեզ ևս մեկ անգամ և այս անգամ մենք Ձեզ կցուցադրենք կատարված և կատարվող ողջ աշխատանքը: Հավատաղեք մենք էլ Ձեզանից ոչ պակաս մտահոգ ենք թե մեր քաղաքի, թե մեր քաղաքացիների գեղեցիկ, անվտանք և ապահով անցուդարձով:

  2. Հ.Շ. says:

    Զբօսաշրջիկներուն համար մի մտահոգուիք, շատ հազուադէպ է որ անոնք Երեւանի մեթրոն գործածեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930