Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ծիծաղում, նա է հաղթում

Նոյեմբեր 10,2018 13:00

Հումորի զգացումը ոչ բոլորին է տրված: Դա ոչ տարիքից է կախված, ոչ էլ մասնագիտությոնից: Ապացույցը՝ լրագրող Յուրի Գագյանի «Աշնանային ժպիտներ» ժողովածուն է: Հոբելյարը ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, աշխատել ուսուցիչ, թղթակցել տեղական եւ միութենական թերթերին, ամսագրերին («Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Երեկոյան Երեւան», «ԽՏՎՎցվՌրՑ», ինչպես նաեւ Մոսկվայում հրատարակվող «ՀՈոՏփպ-ՍՐպրՑÿվրՍՌռ ՍՏՐպրտՈվՊպվՑ» ամսագրում: 2010-ից՝ «Ոզնի» հանդեսում):

Յուրի Գագարինը, ներողություն՝ Գագյանը, այն մարդու տեսակն է, որն ինքնաթմբկահարմամբ, ինքնագովազդով չի զբաղվում, այլ լուռ ու մունջ իր գործն է կատարում: Երգիծանքը ժանրերով, բարեհոգի հայեցողությամբ, գեղարվեստորեն արտացոլում է կյանքի անհեթեթ երեւույթները:

Ժամանակի սղության պատճառով նրան հաջողվեց միայն ժողովածու կազմել, հրատարակել 40+40 ամյակի շեմին՝ 8:0 հաղթելով կյանքին:

Ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, բայց Գագյանի պարագայում եղավ: Ամռանը Երեւանի Նոր Նորքի կենտրոնական գրադարանում նշվեց «Աշնանային ժպիտներ» գրքի ծնունդն ու կնունքը, իսկ օրերս վերոնշյալ գրադարանում՝ հոբելյանը, որին մասնակցում էին ընկեր-ընկերուհիները, ծանոթ-բարեկամները, հումորի երկրպագուները:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը: Կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին ջերմ խոսքեր ասացին գրադարանի աշխատակիցներ Աստղիկ Սահինյանը, բանաստեղծ Յուրի Արտավազդը: Ելույթներ ունեցան բանահավաք Բորիս Չիթչյանը, արվեստաբան Գայանե Գրիգորյանը, գեղանկարիչ Մարտիրոս Պետրոսյանը…

Միջոցառումը ծիծաղով եզրափակեց երգիծաբան, ասմունքող Հրանտ Հորիզոնը:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ
Հոբելյանական հանձնաժողովի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930