Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի երկու ռեկորդով նվաճեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Նոյեմբեր 09,2018 19:12

Հայաստանցի ծանրորդը հիանալի նվեր մատուցեց նախորդ օրը ծննդյան օրը նշած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:

Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ մտավ նաեւ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը բերեց Հայաստանի հաշվարկին: Նա պոկում վարժությունում հաջորդաբար ֆիքսեց 190, 195 եւ 197 կիլոգրամները, սակայն մրցավարները վերջին մոտեցումը չհաշվեցին, ու հայ մարզիկն արժանացավ փոքր արծաթի:

Սիմոնը նրանց պատասխանեց հրում վարժությունում՝ ապացուցելով, որ ինքն է ուժեղագույնը: Առաջին իսկ մոտեցումով՝ 230 կգ, Սիմոն Մարտիրոսյանը ոչ միայն նվաճվեց այս վարժության փոքր ոսկե մեդալը, այլեւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Սակայն նա դրանով չբավարարվեց: Երկրորդ մոտեցման համար նա պատվիրեց ռեկորդային՝ 240 կիլոգրամ, այն վստահ պահեց գլխավերեւում եւ այս, ինչպես նաեւ երկամարտում՝ 435 կգ, աշխարհի ռեկորդ սահմանեց: Այսքանից հետք երրորդ մոտեցումն ավելորդ էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930