Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք բլոգը խանգարո՞ւմ է ավանդական լրատվամիջոցին

Նոյեմբեր 09,2018 19:03

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 9-ից մեկնարկած մեդիա ֆորումի ժամանակ անդրադարձ եղավ բլոգ-ավանդական լրատվամիջոցներ փոխհարաբերություններին: Ռուսական տպագիր մամուլի ավագ սերնդի ներկայացուցիչները իրենց ելույթներում անընդհատ կարծիք էին հայտնում, որ բլոգը լրատվամիջոցից տարբերվում է նրանով, որ լրատվամիջոցը իր գրածի համար պատասխանատվություն է գրում, իսկ բլոգը՝ ոչ, ասում էին, որ բլոգը խափանում է ավանդական լրատվամիջոցների  աշխատանքը:

Երիտասարդ լրագրողուհիներից մեկը քննարկման ժամանակ հարց ուղղեց ավագ սերնդի գործընկերներին՝ իրենց կարծիքով կա՞ լրագրություն Ռուսաստանում:

Նաև նշեց, որ երբ հոգեւորականի մասին սկանդալային պատմության վերաբերյալ հրապարակում էր պատրաստում ու խնդիրներ ուներ, իր թիկունքին լրագրողական համայնքը չկանգնեց, դրա համար էլ ինքը լրագրությունից  անցում է կատարել բլոգային տարածք:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագիր Վլադիմիր Սունգորկինն ասաց, որ բլոգն իր տեղն ունի, լրատվամիջոցն՝ իր, երկուսն էլ անհրաժեշտ են: Նաեւ իր երիտասարդ աշխատակցին հրահանգեց լուսաբանել լրագրողուհու խնդիրը, եթե այն իրոք կարեւոր է եւ անձնական շահագրգռության հարց չկա: Նաեւ միտք հնչեց. «Բլոգերները փողոցային երաժիշտների նման են, նրանք եւս պետք են, բայց, իհարկե, Մեծ Թատրոնի արտիստներ չեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930