Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե նա չպետք է զորակոչվեր բանակ, այլ զորակոչվել է այն մնացած լակոտների փոխարեն, որոնք չեն գնում բանակ». Իրավապաշտպան

Նոյեմբեր 09,2018 17:42

«Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել պետական այն մարմիններին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարել՝ սոցիալական ծառայություններ, հիմնադրամներ եւ այլն»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ զարմանալով, թե ինչու համաներում չի կիրառվել սոցիալապես ծանր պայմաններում ապրող չորս երեխաների մոր՝ Հասմիկ Սարգսյանի վրա, որը, ըստ քննչական մարմնի, գողացել է տասը հազար դրամ սնունդ գնելու համար:

Հիշեցնենք, որ անցած տարի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Հասմիկ Սարգսյանը 6,5 տարի ազատազրկման է դատապարտվել: Գողության մեջ մեղադրվողն ասել է, որ չորս հազար դրամ է գողացել, մինչդեռ, ըստ Մարինա Պողոսյանի, նախաքննական մարմինն է նրան ստիպել՝ գրի՝ տասը հազար դրամ է վերցրել:

Հիշեցնենք նաեւ, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում էլ էր գողության համար դատապարտվել, բայց դատարանի որոշմամբ, պատիժը պայմանական չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան:

«Ես գողությունը չեմ խրախուսում, ուղղակի պետք է հասկանանք, որ նա այլ տարբերակ չի ունեցել, բայց եթե նա դատապարտվի, նրա երեխաները կհայտնվեն մանկատանը: Հասմիկ Սարգսյանը նաեւ զինվոր որդի ունի, զորակոչվելուց հետո մշտական բժշկական հսկողության տակ է գտնվում, միգուցե նա չպետք է զորակոչվեր բանակ, այլ զորակոչվել է այն մնացած լակոտների փոխարեն, որոնք չեն գնում, բանակ: Այդ կնոջ ընտանիքում բոլոր չորս երեխաներն ունեն հիվանդություններ, աղջիկն ուռուցք ունի, այդ տանը կերակրող ձեռք չկա, Հասմիկ Սարգսյանը աշխատանք չունի առողջական խնդիրների պատճառով»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանի գործը Վերաքննիչ դատարանում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930