Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Անգամ առանց նայելու եմ ստորագրում ահազանգերն ու ուղարկում իրավապահ մարմիններին»

Նոյեմբեր 09,2018 16:41

Օրերս իրավապահ մարմինները բացահայտել են, որ Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետն ու գլխավոր մասնագետը քաղաքացու կենսաթոշակը ձեւակերպելու համար նրանից պահանջել են 100 հազար դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Թավշյա հեղափոխությունից հետո, նոր իշխանությունների խոսքերով ասած՝ իրավիճակի փոփոխությունից հետո էլ շարունակվում են կաշառքի եւ կոռուպցիայի դեպքերը:

Ի՞նչ բացատրություն ունի այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Aravot.am-ի հետ զրույցում Թանդիլյանն ասաց. «Փոփոխություն պետք է տեղի ունենա մարդկանց գիտակցության մեջ: Մարդիկ դեռ չեն գիտակցում, որ իրենց այլեւս չի ներվելու եւ որեւէ մեկը չի պատրաստվում իրենց պաշտպանել իրավապահ մարմինների հայտնաբերած իրավախախտումներից եւ տարբեր չարաշահումներից: Ավելին ասեմ՝ առաջինը ես եմ այն մարդը, ով նմանատիպ, կլինի անանուն ահազանգ, թե՝ ուղիղ քաղաքացուց, ուղարկում եմ ուղիղ իրավապահ մարմնին»:

Թանդիլյանն ասաց, երբ իրեն հարցնում են՝ որքան բացահայտում է եղել, թիվ դժվարանում է նշել. «Ես չգիտեմ, ես ծավալներով ուղարկում եմ իրավապահներին, որովհետեւ մենք տարբեր միջոցներով ահազանգ ենք ստանում, թե՛ թեժ գծին, թե՛ անձամբ իմ ֆեյսբուքյան էջին, «sms»-ներով եւ այլն: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից բոլոր տարբեր ղեկավար պաշտոնատար անձանց բացատրվել է՝ ոչ ոք այլեւս պաշտպանված չէ»:

Նախարարի պաշտոնակատարը գտնում է, որ նմանատիպ դեպքերը բացառելու համար համակարգային փոփոխություն է հարկավոր, մեկը մյուսին վերահսկող մեխանիզմ է պետք ներդնել:

Շենգավիթի դեպքի առնչությամբ էլ՝ արդյոք քաղաքացին նախ նախարարությանն է դիմել, հետո այն ուղղվել է իրավապահ մարմիններին, հարցին ի պատասխան՝ Թանդիլյանն ասաց. «Անկեղծ որ լինեմ, չեմ կարող ասել, որովհետեւ ես անգամ առանց նայելու եմ ստորագրում բոլոր այն ահազանգերը, որոնք ես ստանում եմ ու շատ արագ ուղարկում եմ իրավապահ մարմիններին: Այդ ահազանգերն անընդհատ են, նույնիսկ օրը մի քանի ահազանգ ենք ստանում: Բոլոր տեսակի տեղեկատվությունը, որ ստանում ենք՝ ուղարկում ենք իրավապահներին: Որոշները իրականությանը չեն համապատասխանում»:

Հնարավո՞ր է, որ նոր իշխանության օրոք էլ շարունակվող նման երեւույթների համար «քաջության» հիմք են տալիս ասենք՝ գրավով ազատումը, մեր այս հարցին ի պատասխան էլ Թանդիլյանն ասաց. «Իմ կարծիքով՝ կալանավորվելուց հետո պետական որեւէ պաշտոնյա չպետք է ազատ արձակվի նման կարգավորումով, որովհետեւ իմ խորին համոզմամբ, պետական պաշտոնյային պատժելը եւ իրավապահ մարմիններին գործառույթների մեջ ներգրավելը պետք վերջնական արդյունքում ունենա նպատակ՝ կանխարգելել նմանատիպ երեւույթները, որ մարդիկ իմանան՝ պետական որեւէ պաշտոնյա, եթե մի դրամ անգամ չարաշահում կանի, իր վերջը այնտեղ է, որտեղ որ սպասվում է: Այդ առումով պետական պաշտոնյաներն էլ ավելի պետք է զգոն լինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930