Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Մոսինյան. «Այսօր սպասում ենք Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ելույթին»

Նոյեմբեր 09,2018 16:21

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանն այս օրերին մեր ընտրանու հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում է: Նա պատասխանել է ashgabat2018.com կայքի հարցերին:

– Առաջին անգա՞մ եք Թուրքմենստանում:

– Ես լսել եմ, որ Աշգաբադում անցկացվում են լայնածավալ մրցույթներ: Առաջին անգամ եմ այստեղ եւ հնարավորություն ունեցա անձամբ տեսնել այն, ինչ լսել եմ նախկինում:

– Կարո՞ղ եք պատմել ձեր ազգային հավաքականի մասին:

– Հայաստանից ութ մարզիկ է եկել ծանրամարտի աշխարհի առաջնություն: Չորսական կին եւ տղամարդ: Նրանց մեջ օլիմպիական մեդալակիրներ ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ կան: Մենք աշխարհի այս առաջնությանը հասցրինք ընդամենը երկու շաբաթ նախապատրաստվել, քանի որ մասնակցում էինք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Մեր ծանրորդները աշխատում են լավ արդյունքներ ցույց տալ: Հակոբ Մկրտչյանը մինչեւ 89 կգ քաշային կարգի տղամարդկանց մրցաշարում փոքր արծաթե մեդալակիր դարձավ: Իսկ այսօր, աշխարհի առաջնության 9-րդ օրը, մենք սպասում ենք Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հաջող ելույթին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930