Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» ռեյտինգային ուժեղ թեկնածուներ առաջադրելու խնդիր է ունենալու». Արմեն Բաղդասարյան

Նոյեմբեր 09,2018 16:06

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ, Ընտրական հին օրենսգրքով ընտրությունների անցկացումը որոշակի դժվարություններ է ստեղծելու «Քաղաքացիական պայմանագրի» համար:

«Այդ կուսակցությունը ռեյտինգային ուժեղ թեկնածուներ առաջադրելու խնդիր է ունենալու, գուցեեւ ստիպված լինի առաջադրել այնպիսի թեկնածուների, որոնց առաջադրումը բացառված կլիներ այլ պարագայում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց մեկնաբանը:

A discussion on the topic of the ‘Snap parliamentary elections. The political mosaic of the future parliament’ took place in ‘Article 3’ press club

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հեղափոխական օրակարգի կարեւորագույն հարցերից էր, որը տապալվեց: Նրա խոսքով, կարեւոր է՝ այս ընտրությունների ժամանակ բարձրաձայնենք այն արժեքները, որոնք հեղափոխությունը կրել է ու որոնցով քաղաքացիները ոգեշնչվել են, որ գոնե բալանսավորեն այն բացթողումները, որոնք չեն իրագործվել. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նախատեսում էր կանանց քվոտայի ավելացում: Այստեղ կորցրինք ժողովրդավարության այդ մեկ գործիքը, որը հնարավորություն կտար գենդերային հավասարության ճանապարհին լուրջ առաջընթացի»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ ընտրություններում հաղթելու են այն կուսակցությունները, որոնք ունեն ռեյտինգային ուժեղ թեկնածուներ, ու եթե Ընտրական օրենսգիրքը փոխվեր, կուսակցությունները, մարզերում չունենալով ուժեղ թեկնածուներ, բայց ունենալով լավ ցուցակ, կարող էին հաղթահարել անցողիկ շեմը.

«Որոշ կուսակցություններ այս ընտրակարգի պայմաններում դիմելու են կրիմինալի ծառայություններին՝ տարբեր թեկնածուների աջակցելու կամ ձայներ բերելու ձեւով, կրիմինալն ու թաղային հեղինակությունները ազդեցություն են ունենալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930