Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակութային միջոցառումների՝ թատրոններ, համերգասրահներ եւ այլն

Նոյեմբեր 09,2018 15:41

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ մշակույթի նախարարությունները կենսաթոշակառուներին մշակույթային միջոցառումներ հաճախելու համար տոմսեր կտրամադրեն

Կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակութային միջոցառումների՝ թատրոններ, համերգասրահներ եւ այլն:

Այս մասին այսօր հայտարարեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ մշակույթի նախարարների պաշտոնակատարներն ու հուշագիր ստորագրեցին:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ նախապես տեղեկացված են լինելու, թե որ մշակութային կենտրոնում տվյալ օրվա միջոցառման համար որքան ազատ տեղ կա, կամ չվաճառված տոմս, ըստ այդմ էլ թոշակառուներին տեղեր են հատկացնելու:

Ծրագիրը կմեկնարկի վաղը, եւ օրինակ՝ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Կարմեն» ներկայացման համար կենսաթոշակառուներին անվճար տոմսեր են հատկացվել:

«Համերգների, ներկայացումների ժամանակ միշտ էլ ազատ տեղեր լինում են, եւ միևնույն ռեսուրսը ծախսելով, ստանալու ենք հավելյալ արժեք»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ ներկայացրեց, թե ինչպես է գործընթացն իրականացվելու, ովքեր են ընտրվելու, եւ արդյոք բազմաթիվ թոշակառուներ դուրս չեն մնա այս գործընթացից, եւ անվճար տոմսերը հասցեատերերին չեն հասնի:

Նախարարի պաշտոնակատարները վստահեցնում են՝ տոմսը ձեռքին որեւէ թոշակառու դուրս չի մնա միջոցառումից: Իսկ տոմսերը նրանց սոցիալական աշխատողներն են, այսպես ասած՝ տուն հասցնելու, կամ իրենք՝ թոշակառուները կարող են դրանք ստանալ տարածքային կառույցից: Թանդիլյանն ասաց՝ սկսելու են հերթով զանգահարել թոշակառուներին, ու առաջին 50-ից են սկսելու: Խոստանում են ուշադիր լինել, որպեսզի այնպես չլինի մի թոշակառուն մի քանի անգամ օգտվի, մյուսը՝ ընդհանրապես չօգտվի:

Մանրամասն՝  տեսանյութում

Մանե Թանդիլյանն ասաց, որ գործընթացն անընդհատ շտկվելու է: Բացի այս, միջոցառումից առաջ զանգելու են տվյալ թոշակառուին, պարզելու՝ հո չի մտափոխվել, հաստա՞տ գնալու է համերգ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարների պաշտոնակատարների հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացման համար պետբյուջեից հավելյալ գումարներ չեն ծախսվելու: Եվ որպեսզի այդ տոմսը թոշակառուն հանկարծ չվաճառի, վրան գրված է լինելու՝ չի վաճառվում: Տոմսի «տիրոջից» բացի, այլ անձ չի կարող այդ տոմսով մուտք գործել տվյալ համերգին կամ ներկայացմանը: Ամեն բան հսկվելու եւ ստուգվելու է:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    էն կինոգետն իրեն ամեն տեղ գցում է, բայց հայ գրականություն չգիտի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930