ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։
Նախարարի պաշտոնակատարը առաքելության առաջարկով ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները մրցակցային միջավայրի բարելավման շուրջ, ինչը, Տիգրան Խաչատրյանի հավասարմամբ, ներկայիս կառավարության առաջնահերթություններից է։ Տիգրան Խաչատուրյանն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ այն անցել է մշակման վերջնական փուլը։Մտքեր են փոխանակվել տվյալ ինստիտուտի արդյունավետ գործարկման կառուցակարգային պահանջների շուրջ: Ներկայացվել են օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, անդրադարձել ՀԲ-ի «Գործարարություն 2019» զեկույցում Հայաստանի առաջխաղացմանը, արձանագրած հաջողություններին և այն բացերին, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հենց մուտքերի և մրցակցային պայմանների բարելավումը, կոռուպցիայի բացառումը կարող են խթանել երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորմանը։
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից: Ներկայացվել են նաև եկամտահարկի նվազեցման ուղղությամբ կառավարության մոտեցումները։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՈՒՆ