Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաչատուրովը չի նստելու». Գուրգեն Եղիազարյան

Նոյեմբեր 09,2018 15:23

«Վաղարշակ Հարությունյանն ամենալավ թեկնածուն էր, բայց նա չընտրվեց: Շատ եմ ցավում: Ո՞վ էր մեղավոր…»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Աստանայում երեկ կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարությունը ՀՀ թեկնածուի շուրջ համաձայնության չի եկել, ուստի հարցը հաջորդիվ կքննարկվի դեկտեմբերին, իսկ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորություններն արդեն դադարեցված են:

Իսկ թե ինչու ՀԱՊԿ անդամների ղեկավարները համաձայնության չեն եկել Վաղարշակ Հարությունյանի թեկնածության շուրջ, Գուրգեն Եղիազարյանը հիշեց Խաչատուրովի հանդեպ իրավական գործընթացը:

«Մի բան անելուց պետք է մտածեին: «Դուխով» անում են ու չեն մտածում: Խաչատուրովի դեմ քրեական գործ են հարուցում, կալանավորում: Նրան ՀԱՊԿ-ից հետ կանչեիք, նոր հարուցեիք, եթե անպայման հարուցելու էիք: Բայց Խաչատուրովը չի նստելու: Այդ քրեական գործն էլ է մյուսների բախտին արժանանալու»,-համոզմունք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

Իսկ թե ինչու Յուրի Խաչատուրովը «չի նստելու», նա այսպես հիմնավորեց. «Իշխանությունների համար գլխավորը քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը: Պատկերացնո՞ւմ եք՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին պահին իմանան, որ գլխավոր քարտուղարի հանդեպ քրեական գործ է հարուցվել»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի քրեական գործի շրջանակում՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/1929785553775468/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930