«ՀՀԿ-ականների շրջանում 20% ազնիվ մարդիկ կան, որոնք կապ չունեն նախորդ տարիների ալան-թալանի հետ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «ՀՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներին չեմ սիրել, համարել եմ պատեհապաշտներ, բայց Շարմազանովի մասին այլ կարծիքի եմ: Հույս ունեմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա կանցնի»,-նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ իր աջակիցներին եւ գաղափարակիցներին կոչ է անելու Շարմազանովին ձայն տալ. «Որովհետեւ նա չդավաճանեց…Սերժ Սարգսյանը գուցե եղել է ՀՀ ամենավատ ղեկավարը, բայց ՀՀԿ-ում տղաներ կան, որոնցում մարդկային որակներ են երեւում: Կարծում եմ՝ Շարմազանովն էլ շուտով կհասկանա, որ չի կարելի Սերժ Սարգսյանի «զինվորը» լինել»:
Գուրգեն Եղիազարյանը նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մեջ է լավ որակներ նկատել. «Ազնիվ եւ որակով մարդ է, ճիշտ ժամանակին «նավակը փոխեց»: ՀՀԿ-ականների շրջանում պետք է փնտրել միայն նրանց, ովքեր տասը տարի մասնակցել են երկրի թալանին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1929785553775468/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ազգի դավաճան