Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վեհափառը հետապնդումների նոր «ալիք» վերցրեց իր վրա». Եղիազարյանը՝ ԼԳԲՏ համաժողովի մասին

Նոյեմբեր 09,2018 15:02

«ՀՀ-ում իրավունք չունենք մեզ թույլ տալ այնպիսի «հաճույք», ինչպիսին ԼԳԲՏ-ն է: Ինձ այլ բան է հետաքրքրում: Ո՞վ էր թույլ տվել, որ ֆորումի օր նշանակեն Վեհափառի երկրում…»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ վերջերս նախատեսված ԼԳԲՏ համաժողովը չկայացավ, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

Նա կրկին հարցադրում արեց. «Ո՞ր անիրավն էր նման բան որոշել: Թող ԼԳԲՏ-ներն իրենց համար ապրեն, բայց ի՞նչ է նշանակում՝ քրիստոնյա Երեւանում համաժողով անցկացնել»:

Ապա Գուրգեն Եղիազարյանը խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ ամենայն հայոց կաթողիկոսին՝ շնորհակալություն հայտնելով, որ օրերս Մայր աթոռում հայտարարություն է արվել միասեռականների վերաբերյալ. «Ազգադավները եւ աղանդավորների խմբերը ներկայում հետապնդում են Վեհափառին՝ իրենց կեղծիքներով: Նրանց մեծ մասը աղանդավորներ են եւ միասեռականներ, ուստի այդ հայտարարությամբ Վեհափառը նոր «ալիք» վերցրեց իր վրա: Պետք է պատրաստ լինենք պահպանել սուրբ Էջմիածինը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1929785553775468/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930