Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրում է 50 միլիոն եվրո՝ երկրում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ու միջին կապիտալացում ունեցող ընկերությունների կողմից իրականցվող նախագծերը ֆինանսավորելու նպատակով՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ագրոսննդամթերքի մշակման և զբոսաշրջության հատվածներին:
Վարկը տրամադրվել է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության համատեքստում, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում փոքր բիզնեսների աջակցմանը:
Հայաստանի կենտրոնական բանկը ԵՆԲ-ի տրամադրած ֆինանսական միջոցները կուղղորդի շահառուներին (հիմնականում՝ ՓՄՁ-ներին)՝ մի շարք համապատասխան ֆինանսական միջնորդների միջոցով, ինչպիսիք են տեղական բանկերն ու հիմնադրամները:
Ակնկալվում է, որ այս վարկից կօգտվի շուրջ 25 ձեռնարկություն, և կապահովվի 2060 աշխատատեղ: Ֆինանսավորման թիրախային ուղղություններն են ագրոսսնդամթերքի մշակումը, զբոսաշրջությունը և գյուղական համայնքների զարգացումը: Վերջիններս երկրի զարգացման գործում ռազմավարական դեր են խաղում: Հայաստանում գյուղական համայնքների կազմում են ընդհանուր թվի մոտ 95%-ը, որտեղ ընդհանուր զբաղվածության մոտավորապես երեք քառորդը բաժին է հասնում գյուղատնտեսությանը:
EU NEIGHBOURS east