Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը դեղարտադրողներին հանդիպելու ժամանակ չունի. a1plus.am

Նոյեմբեր 09,2018 14:13

Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դիմելով Առողջապահության նախարարին հայտարարում է. «Նախարարության կազմում գործող փորձագիտական կենտրոնը մեկ տպած  ստվարաթուղթը տեղական արտադրողներին վաճառում է 900 000 դրամով»:

Ըստ նրա՝ դա կոռուպցիոն երևույթ է, և նախարարը պետք է հետամուտ լինի: Սամվել Զաքարյանը նշեց, որ դեղերը գրանցելու համար պետական վճարը  կազմում է 900 000 դրամ:

«Բայց 5 տարի հետո կրկին պետք է գրանցեն, եթե փոփոխելու կարիք չի լինում, միայն պետք է մեկ թուղթ տպեն և կնիք դնեն: Դրա համար նույնպես 900 000 դրամ են գանձում»:

Դեռ երկուսուկես տարի առաջ նախագիծ է ներկայացվել, որ վերագրանցման գումարը իջեցնեն 250 000 դրամի: Բայց այն դեռևս չի հաստատվել: Այդ պահանջով Դեղարտադրողների և ներմուծողների միությունը նոր կառավարությանը դիմել է ամիսներ առաջ: Առողջապահության նախարարությունից խոստացել են շուտափույթ լուծում տալ: Բայց հարցը լուծում չի ստացել:

Սամվել Զաքարյանը անդրադարձավ նաև դեղերին փակցվող դրոշմապիտակներին: Ըստ նրա դրա կարիքը չկա: Նախկին կառավարությունը 2014թ. դրա մասին նախագիծ է ընդունել, պատճառաբանելով, թե դրոշմապիտակների օգտագործումը  ստվերի կրճատման համար են դրել:

Մանրամասն` կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930