Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում

Նոյեմբեր 09,2018 13:31

Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է վիճաբանության հետևանքով:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ն անց 30-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի դիմաց, տղամարդիկ վիճաբանության մեջ են մտել երեք անծանոթ անձանց հետ, ինչի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ տղամարդիկ վիճաբանել են Էդգար և Հարություն Ա. եղբայրների, Մարտուն Մ.-ի հետ, և այդ ընթացքում 18-ամյա Մարտուն Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել տղամարդկանցից մեկին:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Էդգար Ա.ն և Մարտուն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Մարտուն Մ.-ն տվել է խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտուն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930