Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ ուժեղ թվացող ընդդիմության «վազքը եղել է մինչև կատվի մարագ հասնելը». «Ժամանակ»

Նոյեմբեր 09,2018 13:10

Բնական է, որ հասարակական-քաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում ընդդիմության հարցը՝ նկատի առնելով այն, որ իշխանության հարցը մոտ ապագայում թերևս հիմնական մասով կհանգուցալուծվի: Անբնական է այն, որ այդ դիտարկումներում շոշափելի տեղ է զբաղեցնում քննարկումը ՀՀԿ «ընդդիմադիր» շանսերի շուրջ, այն պայմաններում, երբ կառավարման մոտ երկու տասնամյակից հետո հանրայնորեն պետք է դրված լիներ այդ կուսակցության ոչ թե ընդդիմադիր լինել-չլինելու կամ ընդդիմադիր շանսի, այլ ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարի հարցը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն պարզապես իշխանությունից հեռացած ուժ չէ, այլ ուժ, որը Հայաստանում եղել է կոռուպցիոն բուրգի տրամաբանությամբ կառուցված և բյուրեղացած մի հսկա համակարգի առանցք: Եթե հասարակական-քաղաքական դիսկուրսում լրջորեն քննարկվում է այդ ուժի այս կամ այն տեսքով ընդդիմություն լինել-չլինելու շանսը, ապա դա նշանակում է, որ լուրջ խնդրի առաջ են հասարակական-քաղաքական դիսկուրսի որակ և բովանդակություն ապահովող, դրա համար հանրային պատասխանատվությամբ սեգմենտները, կամ դրանց մեծ մասը:

Իբրև օրինակ՝ այդ համատեքստում են նաև դիտարկումները այն մասին, թե իշխանությանը պետք է ուժեղ ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանն ունի լուրջ ընդդիմության կարիք, և այլն: Այստեղ կա սկզբունքային սխալ, որի հիմքը մտածողության, ենթագիտակցության մեջ է: Ընդդիմություն՝ լուրջ, ծանրակշիռ, կենսունակ ընդդիմություն պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, կամ ընդհանրապես որևէ իշխանության, այլ պետք է հանրությանը: Հասարակությունն ունի ընդդիմություն ունենալու կարիք, որովհետև իշխանության ունեցած ընդդիմությունը՝ անգամ ամենալավ մղումներով, ամենաանկեղծ մղումներով, չի կարող լինել ուժեղ ընդդիմություն: Ընդ որում՝ Հայաստանում մենք տեսել ենք այդպիսի խոսուն օրինակներ, երբ պարզվել է, որ ուժեղ թվացող ընդդիմության «վազքը եղել է մինչև կատվի մարագ հասնելը», որովհետև այդ ընդդիմությունները հենված չեն եղել հանրության վրա՝ նրանք եղել են հենց իշխանության ուժեղ ընդդիմությունը: Եվ, որպես կանոն, դրանք ոչ մի օգուտ չեն բերել ոչ միայն հանրությանն ու պետությանը, այլ նաև հենց իշխանությանն ու, բնականաբար, իրենք իրենց: Այդպիսի ընդդիմություններից օգտվել են թերևս միայն մի քանի նեղ շրջանակներ, մանիպուլյացիայի ենթարկելով հանրությանը: Բավական էր, որպեսզի երկրում ձևավորվեր իսկապես հանրային լայն վստահության արժանացած ընդդիմադիր շարժում և գործընթաց, երբ թվում է, թե կեղծ ընդդիմություններով հանրությանը մոլորեցրած համակարգը չձգեց նույնիսկ մեկ ամիս:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930