Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատուրովը մեղադրանքին «չէի ասի, որ նորմալ է վերաբերվում, սակայն այդքան մեծ կարեւորություն չի տալիս». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 09,2018 12:33

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատման եւ քրեական գործի ընթացքի վերաբերյալ մի քանի հարցերին է պատասխանել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

– Դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, գոհացնո՞ւմ է ձեզ այն ընթացքը, որ ձեր պաշտպանյալի մասով իրականացվում է:

– Ոչ, չի գոհացնում, որովհետեւ ես տեսնում եմ թույլ տված սխալները նախաքննական մարմնի կողմից իմ պաշտպանյալի հանդեպ։ Առաջին օրվանից դա արձանագրել էինք, սկսած պաշտպանության իրավունքի, անմեղության կանխավարկածի խախտումներից։ Այս ամեն ինչը տեղի է ունեցել կոնկրետ ժամանակահատվածում, միգուցե այլ անձանց մեղադրանքը հիմնավորելու համար, միգուցե վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության ցանկալի ընթացքը ապահովելու համար։

Ամեն դեպքում Յուրի Խաչատուրովին մեղադրանք աոաջադրելը եղել է անհիմն, նաեւ քաղաքական ենթատեքստ է այս ամենի մեջ առկա, ինչը նաեւ ակնհայտ է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնազերծված զրույցից։…

Կարծում ենք, որ վերջ ի վերջո ճիշտ եզրահանգման կհանգի Հատուկ քննչական ծառայությունը եւ կհաստատի, որ Յուրի Խաչատուրովը առաջադրված մեղադրանքին առնչություն չունի, ինչը նաեւ արձանագրել է առաջին ատյանի դատարանը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս։

– Խաչատուրովը նույնպե՞ս այն կարծիքին է, որ իր մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի։

– Ինքը, հանդիսանալով զինվորական փորձ ունեցող անձնավորություն, այս ամեն ինչին չէի ասի, որ նորմալ է վերաբերվում, սակայն այդքան մեծ կարեւորություն չի տալիս, քանի որ վստահ է, որ իր ցանկացած գործողություն, ցանկացած պաշտոնում պաշտոնավարելիս եղել է օրինական եւ օրենքի հիման վրա։ Այս ամեն ինչը նաեւ քրեական գործի քննությունը կապացուցի, որ վերջինս որեւէ անօրինականություն, քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք չի իրականացրել եւ գործել է զինվորական կանոնադրության հիման վրա։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930