Երեկ`նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցի տղան դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցի տղայի: Դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը հայտնեց, որ դանակահարությունը եղել է դասամիջոցին, դպրոցում հերթապահություն կատարելուհետ կապվածվեճիհետեւանքով: Տնօրենն ասաց, որ դանակահարողը դեպքից հետո եղել է ընկճված վիճակում, բռնելէ իր գլուխն ու ասել`այս ինչ արեցի, խայտառակ եղա:
Մ. Հարությունյանն ասաց, որ այդ տղանպոռթկուն, հուզական բնավորություն ունի, դեպքից մի քանի օր դպրոցումմանկավարժական խորհրդի նիստ են արել, որոշել, որ դիմեն ոստիկանության անչափահասների գծով տեսուչին, որպեսզի այդ տղանհաշվառման վերցվի:
Տնօրենն ասաց, որ դանակահարությունը կատարվելէ11-րդ դասարանցու ծնկի շրջանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:Դանակահարող եւ դանակահարված տղաները այսօր դասի չեն գնացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ