Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է բարձրանա խախտումների արձանագրման տոկոսը։ Սրա համար պետք է ավելացնել արագաչափերի ու տեսախցիկների քանակը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 09,2018 11:45

Փորձը ցույց տվեց, որ տեսախցիկների ու արագաչափերի կիրառումը սպասված արդյունքը չտվեցին։ Դրանք արձանագրում են խախտումը, կարգազանց վարորդները տուգանվում են ու շարունակում խախտել երթեւեկության կանոնները։ Տուգանքները վարորդները դիտարկում են, պատկերավոր ասած, պետական տուրք, որը պետք է ներառել ընտանեկան ծախսերի մեջ ու շարունակել խախտել։ Պետությունն էլ դա դիտարկում էր որպես «փող հավաքելու» լրացուցիչ աղբյուր ու հավաքված գումարից մի մասն էլ «կիսվում էր» մասնավոր ընկերության հետ։

Հեղափոխությունից հետո Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություն կատարել այս տրամաբանության մեջ։ Մի քանի խախտում անելուց հետո վարորդը որոշ ժամանակով կզրկվի վարելու իրավունքից։ Կարելի է սպասել, որ սա զսպող ազդեցություն կունենա վարորդների վրա։ Համոզմունք կա, որ վարորդները ավելի զգույշ կլինեն, հետեւաբար սա կնպաստի պատահարների թվի նվազմանը, ինչն էլ իր հերթին կբերի զոհերի թվի կրճատմանը։ Թե որքանով, դժվար է ասել։

Զոհերի վիճակագրությունն այնքան սարսափելի է, որ 5 կամ 10 տոկոսով նվազումը այն արդյունքը չէ, որին պետք է ձգտել։ Որպես նպատակադրում պետք է ունենալ զոհերի թվի անգամներով նվազումը։

Բայց միայն խախտումների համար պատժի միջոցների խստացումը շոշափելի արդյունք տալ չի կարող։ Ամենակարեւորը ոչ թե պատժի խստությունն է, այլ անխուսափելիությունը։ Այսինքն, պետք է բարձրանա խախտումների արձանագրման տոկոսը։ Սրա համար պետք է բարձրացնել ճանապարհային ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը եւ տեխնիկական միջոցների՝ արագաչափերի ու տեսախցիկների քանակը։ Իսկ դա կապված է ֆինանսական միջոցների հետ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930