Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր նախավերջին օրն է: Հայաստանի հավաքականից մրցահարթակ մտնելու են կանանց +87 կգ քաշային Արփինե Դալալյանը եւ տղամարդկանց 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Դալալյանը հանդես է գալիս «C» խմբում եւ արդեն ավարտել է պայքարը: 19-ամյա մարզուհին պոկում վարժությունում ցույց տալով 101 կիլոգրամ, հրումում բարձրացրեց 138 կգ եւ երկամարտի 239 կիլոգրամով խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ