Երբ ասվում է, որ պետության համար առավել կարեւոր է համակարգը, ոչ թե անձինք, դա հաճախ Հայաստանում բուռն հակազդեցության է հանդիպում. «Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն»: Սակայն անձնական գործոնը, իմ կարծիքով, ազդում է երանգների, ոճի, բառամթերքի, բայց ոչ՝ էության վրա: Օրինակ՝ եթե իշխող կուսակցությունը կառուցված է այնպես, որ ոչ ոք իրավունք չունի հակաճառելու առաջին դեմքին, ապա ինչպիսի հրաշալի մարդ էլ լինի այդ առաջին դեմքը՝ պետության կառավարման համակարգը, միեւնույն է, ունենալու է ավտորիտարիզմի տարրեր:
Իսկ հիմա պատկերացրեք, որ ԱՄՆ հանրապետականները Դոնալդ Թրամփին ասում են՝ «հա, շեֆ ջան, ոնց ասես, շեֆ ջան, ինչ էլ որոշես, հանճարեղ է լինելու»: Դա անհնարին է՝ ոչ թե այն պատճառով, որ Թրամփը դա չի ուզում՝ ինձ թվում է, շատ էլ ուզում է, պարզապես Միացյալ Նահանգներում 250 տարվա ընթացքում ստեղծված համակարգն է դա բացառում: ԱՄՆ նախագահը ոչ կուսակցական, ոչ պետական մակարդակում չի կարող միանձնյա որոշում ընդունել: Ընդ որում, ինչպես տեսնում եք, դա տեղի է ունենում կառավարման հենց նախագահական համակարգի պարագայում:
Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերահսկում էին Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, ԱՄՆ նախագահը չէր կարողանում, օրինակ, չեղարկել Օբամայի առողջապահական բարեփոխումները, դժվարություններ ուներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, ինչպես նաեւ հարկերը կրճատելու իր ծրագրերն իրականացնելիս: Թրամփը դժգոհում էր, իհարկե, հանրապետականներից, որ նրանք բավականաչափ ջանասեր չէին իրեն աջակցելու հարցում, բայց կոնգրեսականներն ու սենատորներն այդ երկրում անկախ մարդիկ են՝ նախագահը չի կարող, ասենք, նրանց բիզնեսների վրա «հարկային ուղարկել»:
Թրամփի ծրագրերի խոչընդոտներն ըստ ամենայնի ավելանալու են այս շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո, երբ Կոնգրեսում մեծամասնություն են նվաճել դեմոկրատները: Նրանք, շատ հավանական է, ոչ միայն կտապալեն նախագահի նախաձեռնությունները, այլեւ Կոնգրեսի միջոցով կսկսեն ավելի ակտիվորեն «բզբզել» 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը:
Ժողովրդավարական համակարգը սա է՝ այն ունի «հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ» դասական անվանումը: Մեր հեղափոխությունը կհաջողի, եթե մենք կարողանանք ստեղծել այդ մեխանիզմը: Իհարկե, դա ոչ վեց ամսվա, ոչ էլ անգամ վեց տարվա խնդիր է, բայց քաղաքական վերնախավը պետք է գոնե ունենա նման ձգտում: Պետական համակարգը չպիտի կախում ունենա որեւէ մեկի բարի կամ չար կամքից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էական, յանդուգն եւ անշուշտ ցաւագին հաստատումը այն է թէ, գոնէ այս հանգրուանին, տակաւին, Հայաստանը ի վիճակի չէ լրջօրէն կառավարուելու, առանց որոշ չափով «ավտորիտարիզմ»ի : Այսինքն՝ սահմանափակ ժողովրդավարութիւն, եւ անվախ ու ամուր, խիզախ leadership:
Սկիզբէն ի վեր, խնդիրը այս է: Այս պատճառով է որ նախկին վարչակարգերը էին, կամ դարձան, այդպէս: Իսկ այժմու փորձառական արկածախնդրութիւնն ալ հիմնականօրէն յանգեցաւ քաոսային վիճակի մը, որ կրնայ սրբագրուիլ միայն երբ որ նոր վարչակարգը նաեւ դառնայ որոշ չափով «ավտորիտար», եւ այդպէս ալ լինելու է, անխուսափելիօրէն:
Այլապէս, այդ երկիրը, իր յատուկ ճակատագրով եւ ժողովուրդով, պարզապէս անկառավարելի է: Մինչեւ որ պատերազմը վերջանայ, բնաւ. իսկ անկէ ետք ալ դեռ առնուազն յիսուն տարի ետք, աստիճանական հոլովոյթով:
( Ի դէպ, բնական չէ, անճոռնի ու վարկաբեկիչ է, որ ոեւէ ու ամէն քաղաքացի երկրի գերագոյն ղեկավարին մասին կամ հասցէին խօսի անոր առաջին անունով: Իսկ աւելի վատ, եթէ ինք է որ այդպէս կ’ուզէ: Հարկաւոր է տարրական յարգանք ունենալ, պաշտօնականութիւն ցուցաբերել, նիւթի առարկայ պաշտօնին նկատմամբ. եւ նաեւ, գիտակցիլ որ ոեւէ ու ամէն քաղաքացի ատակ չէ այդ պաշտօնը ստանձնելու: )
Ամենաարդյունավետ համակարգը այն ժամանակ է, երբ ազգը պատրաստվում է պատերազմի, ազգերի համար պատերազմները նույնն են, ինչ մարզիկի համար բարձր մակարդակի մրցույթները: Խաղաղ պայմանները հենց նրա համար են, որ նախապատրաստվես այդ մրցույթ պատերազմներին, այն ազգը, որը խուսափում է պատերազմներից, դա տղամարդ ազգ չի, դա ղզիկ 🙂 ազգ է:
կը ներէք, որեւէ պատերազմ որ խուսափելի լինի, նախընտրելի է խուսափիլ անկէ. սակայն երբ որ պատերազմ մը անխուսափելի է, անոր ընթացքին իսկ՝ «խաղաղապաշտութիւն» խաղալը համազօր է յանձնուելու, ինքնասպանութեան. տկարութիւն չէ անպայման, այլ կատարեալ անխելքութիւն.
having said that, հայաստանցիները եւ իրենց զաւակներն է որ ռազմաճակատի վրայ են, հետեւաբար, եթէ կ’ուզէք յանձնուիլ, ուալլահի խնդիր չկայ, յանձնուեցէք, դա լրիւ ձեր որոշումն է. մենք ալ – դասական Սփիւռքի հայերս – ըստ այնմ կը յարմարինք կացութեան, ձեր կամքին. Արցախցիներն ալ, իրենց գլխի ճարին կը նային… Ու վերջ:
Խուսափելի պատերազմ չի լինում, բոլոր պատերազմներն էլ անխուսափելի են, ես խնդիր եմ դնում պատերազմը դիտարկել մեր ազգային քաղաքակրթական խնդիրները լուծելու միջոց, ասենք՝ բնիկ ազգերի պաշտպանությունը, որի մեջ մտնում է նաեւ մեր արցախահայության խնդիրը, որի լուծումը ես տեսնում եմ նրանում, որ մեր բոլոր շրջանները պետք է նույն կարգավիճակն ունենան, ինչ Արցախը, մեկ բառով՝ շրջան պետություններ՝ իրենց տեղական Սահմանադրություններով ու տեղական օրենքներով, ինչպես Հեռաւոր ու Մերձաւոր Արեւմուտքների հզորագույն երկրներում է, ՝շրջանային՝ ժողովրդավարություն պետական մակարդակով:
Օտար լեզվով գրվածից հետո ասվածը անհասկանալի է ու նեղվածության զգացում է հիշեցնում, հնարավոր է, որ Արեւելյան հայերն իրենց հողի վրա են Արցախի հայերի հետ միասին, իսկ մեր հարազատ դասական Սփյուռքի հայերն անտուն են, խնդիրը շուտվանից հասունացել է, բայց եկեք սկսենք մեր պապուպապերի սխալների ուղղում կատարելուց, որոնք էլ բերեցին մեր այս ճակատագրին: Խնդրի լուծումը տեսնում եմ հենց այդ անխուսափելի պատերազմների մեջ, երբ մենք էլ ազգովին ու մեր աստծո զորությամբ պատրասվենք այդ անխուսափելի պատերազմներին եւ ոչ թե պաշտպանվող ու հակահարված տվող, այլեւ հարձակվող ու նախահարձակ լինենք:
Էդ ՝աննամուսը՝ ↑ 🙂 ես եմ: Լավատես: