Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության դեմ մի անգամ կարճված գործը կրկին դատարանում է

Նոյեմբեր 09,2018 14:30

Սիրվարդ Տերտերյանի ներկայացուցիչ Մելանյա Սամսոնյանն անցյալ տարվա օգոստոսի 29-ին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ՀՀ կառավարության դեմ, պահանջելով փոխհատուցել վթարային ճանաչված Սևան քաղաքի Նալբանդյան 36 շենքի 20 բնակարանի սեփականատեր Սիրվարդ Տերտերյանին, պարտավորեցնել կառավարությանը սեփականության իրավունքից փաստացի զրկված լինելու համար այդ գույքի շուկայական արժեքի չափով` բարենպաստ վարչական ակտ ընդունել։
Դատարանն արձանագրել էր, որ այս գործով բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, հետևաբար, վարչական դատավարության օրենսգրքի համաձայն, սույն վարչական գործի վարույթը մասնակի ենթակա է կարճման։

Ըստ դատարանի, Սիրվարդ Տերտերյանի ներկայացուցիչ Մելանյա Սամսոնյանը անցյալ տարվա մայիսի 26-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Սևանի նստավայր Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ կառավարության և Սևանի քաղաքապետարանի դեմ` Գեղարքունիքի մարզպետի 06.05.2017թ. թիվ 02/03/1804 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու, ՀՀ կառավարության 01.08.2013թ. թիվ 821-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ մասն ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտերին հակասող և անվավեր ճանաչելու, քանդման ենթակա վթարային ճանաչված Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 36 շենքի 20 բնակարանի սեփականության իրավունքից փաստացի զրկված լինելու համար այդ գույքի շուկայական արժեքի չափով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

ՀՀ վարչական դատարանի հունիսի 8-ի որոշմամբ Սիրվարդ Տերտերյանի հայցադիմումի ընդունումը մերժվել է, որից հետո հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ նույնպես մերժվել է։
Պատասխանողն առարկել էր, նշելով, թե վարչական գործի վարույթը նույն առարկայի վերաբերյալ և նույն հիմքերով է, եւ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Մինչդեռ, վարչական դատարանում առկա վարչական գործով դատավարության կողմերը նույնը չեն: Մասնավորապես այս վարչական գործով փոխհատուցման պահանջն ուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ, որը ներկայացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ թիվ ՎԴ2/0155/05/17 վարչական գործով փոխհատուցում տրամադրելու պահանջն ուղղված է եղել Գեղարքունիքի մարզպետարանի դեմ: Հետեւաբար, պատասխանողի` գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը հայցվորի դիտարկմամբ հիմնազուրկ էր։

Այսօր վարչական դատարանը կհրապարակի իր որոշումը, ի վերջո պատասխանելով իր քաղաքացու հարցին. քանդել եք վթարային տունը, լավ եք, արել, իսկ ով պետք է փոխհատուցի փողոցում հայտնված քաղաքացուն՝ մարզպետարա՞նը, թե՞ կառավարությունը:

Ռ. Մ.

«Առավոտ»

08.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930