Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆԵՐ

Նոյեմբեր 09,2018 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներեքերորդ

ԽՆԴԻՐՆԵՐ

Օրթախականների իրիկնային էդ ամենօրյա հանդիպումներում ուրախությունը մշտապես անպակաս է, ընդ որում՝ ոչ միայն Հարությունյան Հայկունու քսանբալանոց համակարգի շնորհիվ, այլեւ՝ ճարտարապետ Կորյունի ամենօրյա խնդիրների շնորհիվ, եւ էս առիթով նաեւ պիտի ասեմ, որ մինչ օրթախականների իրիկնային հանդիպումներից շեղվել ու այլ թեմաներ էի արծարծում, ճարտարապետ ու խնդրատու Կորյունն սկսնակ օրթախականից դառավ ամենաիսկական օրթախական, եւ չնայած ինքը բոլորիս է մեղադրում, որ շատ ու շատ բաներ Օրթախ Աբոյին հաճոյանալու նպատակով ենք ասում, իրականում ինքը մյուսներիցս ավելի է Օրթախին հաճոյանում եւ ամեն նոր խնդիր առաջադրելուց առաջ Օրթախ Ալբերտին զգուշացնում է՝ «Ալբերտ ջան, դու պատասխանը չասես, թող իրանք մտածեն», եւ իր հերթական  խնդիրը հրապարակելուց անմիջապես հետո նորից Օրթախին խնդրում է՝ «Աբո ջան, դու չասես», եւ ամեն անգամ Օրթախն ապշահար նայում է Կորյունին ու զարմացած ասում է՝ «բայց ես էդ խնդիրն առաջին անգամ եմ լսում», եւ Կորյունը մի քիչ մտածում եւ ժպտալով ու հաճույքով Օրթախին ասում է՝ «առանջին անգամ ես լսում, բայց հեշտությամբ կպատասխանես», եւ ամեն անգամ նախկին պատգամավոր եւ ժողովրդի նախկին սիրելի Սադոյան Արշակը Կոյունին զարմացած  հարցնում է՝ «բայց ի՞նչ գիտես, որ հեշտությամբ կպատասխանի», եւ ամեն անգամ շամշադինցի ճարտարապետ ու խնդրատու Կորյունը մի քիչ մտածում եւ ինքնագոհ ժպտալով պատասխանում ու ասում է՝ «գիտեմ» եւ ամեն  անգամ նախկին պատգամավոր եւ ժողովրդի նախկին սիրելի Սադոյան Արշակը շամշադինցի ճարտարապետ եւ ամենօրյա խնդրատու Կորյունին զարմացած հարցնում է՝ «ի՞նչ գիտես», եւ ամեն անգամ շամշադինցի ճարտարապետ եւ ամենօրյա խնդրատու Կորյունը հաճույքով պատասխանում ու ասում է՝ «գիտեմ, որ Աբոն բոլորիցս խելոք ա», եւ ամեն անգամ Ղուշչյանն արհամարհական նայում Կորյունին ու ասում է՝ «դու ոչ մի բան էլ չգիտես» եւ մի քիչ մտածում ու ավելացնում է՝ «դու նույնիսկ քո առաջադրած էդ խնդրի պատասխանը չգիտես», եւ ամեն անգամ Ղուշչյանի էդ խոսքի վրա բոլորս ուրախ հռհռում ենք, եւ, փաստորեն, ամենօրյա մեր իրիկնային ուրախությունն անպակաս է, եւ հավանաբար դուք էլ  կռահեցիք, որ մեր ուրախության բուն պատճառը ոչ թե Կորյունի առաջադրած ամենօրյա էդ խնդիրներն են, այլ՝ էդ խնդիրների առաջադրման ողջ պրոցեսը, եւ նույնը վերաբերում է Հարությունյան Հայկունու քսանբալանոց համակարգին, եւ մոռացա ասել, որ մինչ օրթախականների թեմայից շեղվել եւ այլեւայլ թեմաներ էի արծարծում, էդ ընթացքում Հարությունյան Հայկունու քսանբալանոց համակարգը որոշակի փոփոխություններ է կրել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930