Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը։
Տիգրան Գաբրիելյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
12 նոյեմբերի 1978թ, ք. Երևան
Կրթություն
1995-2000թթ.-Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, անասնաբույժի որակավորում
2000-2003թթ- Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ասպիրանտուրա, անասնաբուժական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
2003-2004 թթ- Արտադրամասի ղեկավար, «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկա
2004-2005թթ.- Անասնաբույժ, «ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտ», Մարքեթինգի աջակցման ծրագիր
2005-2007թթ.- Գլխավոր անասնաբույժ, «ԴԻԼԻ» անասնապահական տնտեսություն
2006-2009թթ.- Գլխավոր մասնագետ, Թռչնագրիպի հակազդման ծրագիր, «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ԾԻԳ
2009-2018թթ.- Անասնաբուժության և անասնաբուծության բաժնի ղեկավար, «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» հիմնադրամ
2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Մի շարք գիտական հոդվածների, տեղեկատվական գրքույկի հեղինակ է, մասնագիտական խորհրդատվական գրքույկների թարգմանիչ և խմբագիր
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: