Վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11.30-ին առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Քննարկելու ենք 2019-ի պետբյուջեի նախագիծը, երկրի տնտեսական իրավիճակը:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ