Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ մոտ բախումն այն հարցի շուրջ է, որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը եղել է մեզ մոտ գլխավոր քարտուղար և հետ է կանչվել»,- լրագրողներին ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ Հայաստանից հետո հաջորդը Բելառուսն է:
«Բոլոր ղեկավարներն ասել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այդ հարցը մենք կորոշենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Նազարբաևը:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նույնպես չի բացառել, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կորոշվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ օրը նախատեսվում է ՀԱՊԿ առաջնորդների հերթական հանդիպումը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներ:
«Զգալի ժամանակ է հատկացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին, և առաջնորդները պայմանավորվել են ընդունել համապատասխան վերջնական որոշում Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին, իսկ հիմա պաշտոնակատարը կշարունակի աշխատել»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Սա այն դեպքն է,որ ժողովուրդին պետք էր փողոց հանել և անժամ կտեսնեի Նազարբայեվը ոնց է այդպիսի հայտարարություն անում….