Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը կասկածում է՝ հարուցված քրեական գործով Սասուն Միքայելյանի «մատը խառն է»

Նոյեմբեր 08,2018 21:21

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն ահազանգում է, որ 20 օր առաջ իրենց հ/կ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոստանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:

«Քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով: Նույնիսկ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել: Շատ կհիասթափվեմ, եթե պարզվի,որ Երեւանից գնացած հրահանգով է քննչական մարմինը նման գործողություն կատարել, որովհետեւ այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երեւույթ չէր: Խորապես հույս ունեմ, որ ինչ-որ անգրագետ քննիչի ինքնագործունեություն է կամ ոմանք ուզում են Սասուն Միքայելյանին լավություն այդպես արած լինեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաեւ բացահայտ օրենքի խախտում համարեց այն, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով:

Ըստ նրա՝ 10 օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն. «Երկու աղջիկ դիտորդի սպառնացել են, նրանց վրա գոռացել են, այն աստիճանի են վախեցրել, որ դիտորդները վախենում էին վերադառնալ քվեարկության սենյակ: Երկու վարկած ունեմ՝ Կոտայքի մարզի քննչական մարմնի կոմպետենտությունն է, մյուս վարկածը՝ միգուցե տեղական հեղինակությունների բացասական ազդեցությունն է, նույնիսկ այնպիսի ազդեցություն, ինչպիսին նախկինում քննչական մարմնի վրա չէր կարող լինել, խոսքը Սասուն Միքայելյանի մասին է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    wow… դա իրոք հաստ ու խոշոր մատ է…

    Նոր Հայաստանի Նոր Հաստավիզերու գերագոյն մարմնաւորումին արժանի մատ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930