Վաղը Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) եւ հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) միջեւ մեկնարկող մրցամարտին զուգահեռ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տրվելու է մեկ այլ խոշոր մրցաշարի մեկնարկ՝ «Tata Steel Chess India»-ն, որի մասնակիցները մրցելու են արագ եւ կայծակնային շախմատում:
Կալկաթայում հանդես գալիս են Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լեւոն Արոնյանը, Շախրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան, Սանտոշ Վիդիթը, Սուրյա Գանգուլին, Սրի Նիհալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ