Իսպանիայի Սանտյագո-դել-Կամպոստելա քաղաքում փոթորկի նախազգուշացման հետեւանքով հայտարարված դադարից հետո շախմատի 8, 10, 12 տարեկանների աշխարհի առաջնությունում վերսկսվել է պայքարը:
Երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր տոկոսանոց արդյունք գրանցել է միայն 12 տարեկան Էմին Օհանյանը, որը բաժանում է 1-ից 14-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ