Աշգաբադում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդների հետ անհասկանալի ինչ-որ բան է կատարվում:
Այսօր մրցահարթակ մտավ կանանց 81 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթեւ Հակոբյանը, որը առնվազն մրցանակային տեղ գրավելու գլխավոր հավակնորդներից մեկն էր: Սակայն նա, ինչպես մի քանի օր առաջ Անդրանիկ Կարապետյանը, երեք անգամ չկարողացավ հաղթահարել պոկում վարժության համար հայտարարած մեկնարկային քաշը՝ 104 կգ, ու դուրս մնաց մեդալի համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ