Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես օպտիմիստ եմ, և դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ»․ Արմեն Սարգսյան

Նոյեմբեր 08,2018 17:55

Այսօր անսպասելիորեն Գյումրի այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու։ «Քաղաքական հարցեր մի տվեք այսօր, ես երկու ժամ ուզում եմ քաղաքական հարցերից կտրվել»,- ասաց նախագահը։

Երբ լրագրողները նեղվեցին, թե ամեն օր առիթ չունեն նախագահի հետ շփվելու, նա ամեն օր Գյումրիում չէ, նախագահը համաձայնեց պատասխանել մեկ-երկու հարցի։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր կարծիքո՞վ արժի փոխել Սահմանադրությունը, որպեսզի նախագահի լիազորություններն էլ ընդլայնվեն ու այսօրվա պես իրեն մոտեցող ու օգնություն հայցող մարդկանց չասի, թե ես կառավարության ղեկավար չեմ, այդ լուծումը Սահմանադրությամբ նախագահին չի լիազորված։

Արմեն Սարգսյանն ասաց․ «Սահմանադրության փոփոխությունը իմ իրավասությունների մեջ չի մտնում, Սահմանադրության փոփոխությունը Ազգային ժողով-կառավարություն հարաբերությունների մեջ է մտնում, երբ որ Ազգային ժողովն ու կառավարությունը կհարցնեն իմ կարծիքը, կպատասխանեմ։

Շատ պարզ հարց կա այստեղ․ կարևոր չէ Սահմանադրության այս կամ այն կետը ինչպես է, կարող ես լավ ծառայել քո երկրին և՛ այս Սահմանադրությամբ, և՛ այն։ Հարց կա՝ ո՞րն է ավելի լավ՝ նախագահական համակա՞րգը, թե՞ պառլամենտական համակարգը։

Լավ նախագահական համակարգը լավ է, լավ խորհրդարանական համակարգը նույնպես լավ է, դրանցից երկուսից որն էլ վերցնեք վատը, չի աշխատի »։

Հարցին՝ մեր երկիրը գնո՞ւմ է ժողովրդավարության ճանապարհով, թե՞ կունենանք նույն մոդելի խորհրդարան, նախագահն ասաց․

«Գիտեք, իմ պատասխանը հետևյալն է ՝ ես օպտիմիստ եմ և դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ։ Եթե ես տեսնեմ մենք ուրիշ տեղ ենք գնում, բնական է ինչ իմաստ ունի էս մասին ասել։ Ես օպտիմիստ եմ և այսօր ժողովրդի մեջ կա ավելի, այսպես ասած, դրական զգացումներ, ազատության զգացում, այս բոլոր փոփոխությունները դրական են։ Խնդիրն այն է, որ այդ դրական էմոցիան, որը զգացվում է, վերածենք իրական արդյունքի, բոլորս միասին, նախագահը մենակ չի կարող անի, ձեր հետ միասին»։

Ի դեպ, նա այսօր Գյումրիում հանդիպեց 80-ամյա այն պապիկի հետ, որը փետրվարին տեսնելով Արմեն Սարգսյանին «Յոթ վերք» եկեղեցում, խնդրել էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին, որ թոշակներն ավելացնի, թե չէ «թոշակառուները կմեռնին, ապստամբություն կեղնի»։

Արմեն Սարգսյանն ու պապիկը այսօր լուսանկարվեցին (տես լուսանկարում), սակայն նախագահն ասաց, որ նրա հետ զրուցելու է առանձին՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. https://www.youtube.com/watch?v=BeELsHxMMyY
    Նիկոլ Փաշինյան․ «Царь не настоящий»
    https://www.youtube.com/watch?v=TeR028ZginA
    Արմեն Սարգսյանը բարոյական իրավունք չուներ լինել ՀՀ նախագահ․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930