Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների մեծամասնությունը վերընտրվել է 2018թ.-ի միջանկյալ ընտրություններում

Նոյեմբեր 08,2018 17:36

Վաշինգտոն. Ներկայացուցիչների պալատում, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամները գերակշռող մեծամասնությամբ (ավելի քան 92 տոկոս) ապահովեցին հաստատուն ներկայություն և հաղթանակ տարան վերընտրվելու համար թեկնածուների նկատմամբ 2018թ.-ի միջանկյալ ընտրություններին:  Հաղթանակ տարած թեկնածուներից են՝ համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն Կրտսեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփիր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադեո (Հանրապետական, Կալիֆորնիա) և փոխ-համանախագահներ Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիս (Հանրապետական, Ֆլորիդա). հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Շնորհավորում ենք Կոնգրեսում մեր բոլոր ընկերներին իրենց հաղթանակների կապակցությամբ և անհամբերությամբ սպասում նորընտիր Կոնգրեսականների հետ հանդիպմանը, երբ գումարվի 116-րդ Կոնգրեսը».- հայտարարեց Հայկական համագումարի գործադիր տնօրեն  Բրայան Արդունին: «Հայկական համագումարը նաև գնահատում է մեր ընկերների հաստատուն աջակցությունը ովքեր չեն վերադառնա Կոնգրես և ցանկանում ենք ամենայն հաջողություն, հատկապես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով ներկայիս նախագահ Էդ Ռոյսին (Հանրապետական, Կալիֆորնիա) և Հայկական հարցերով համանախագահ Դեյվ Թրոթին (Հանրապետական, Միչիգան)».- ավելացրեց նա:

Հիմնադրված 1995թ.-ին, Հայկական հարցերով Կոնգրեսական հանձնախումբը ոչ պաշտոնական, երկկողմանի օրենսդիրների խումբ է, նվիրված Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերության պահպանման և հաստատմանը: Հայաստանի և ամերիկահայ համայնքի Կոնգրեսական ընկերների բազմազան կոալիցիայի համակարգված ջանքերը օգնում են բարձրացնել հայ ամերիկյան հարցերի վերաբերյալ իրազեկումը Կոնգրեսում, Սպիտակ տանը և ամերիկայի ժողովրդի հետ:

Ի հավելումն կոնգրեսականներ Սփիրի և Աննա  Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), ամերիկահայ նորեկ Էնթոնի Բրինդիսին (Դեմոկրատ, Նյու Յորք) ընտրվեց որպես Կենտրոնական Նյու Յորքի 22-րդ շրջանի կոնգրեսական՝ ներկայացնելով Ուտիկան, Րոմը, Կորտլենդը և Բինգամտոնը:

Այս ընտրություններին Հայկական հարցերի հանձնախմբի անդամները աներկբա հաջողություններ ունեցան, սակայն 13 անդամ չեն վերադառնա 116-րդ Կոնգրես թոշակի անցնելու կամ այլ պաշտոնում թեկնածություն դնելու պատճառով, ներառյալ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին), Ներկայացուցիչների պալատաի արտաքին գործերով հանձնախմբի նախագահ Էդ Ռոյսը (Հանրապետական, Կալիֆորնիա), Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթը (Հանրապետական, Միչիգան) և կոնգրեսականներ Լուիս Գուտիերեզը (Դեմոկրատ, Իլինոյս),  Դերըլ Իսսան (Հանրապետական, Կալիֆորնիա), Ռուբեն Կյուենը (Դեմոկրատ, Նևադա), Իլիանա Ռոս-Լեյթինենը (Հանրապետական, Ֆլորիդա), Սանդեր Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Ֆրենք ԼոԲիոնդոն (Հանրապետական, Նյու Ջերսի), Ջերեդ  Փոլիսը (Դեմոկրատ, Կոլորադո), Քիրսթեն Սինեման (Դեմոկրատ, Արիզոնա), Նիքի Ցոնգասը (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Թիմ Վալցը  (Դեմոկրատ, Մինեսոտա): Կոնգրեսականներ Մայքլ Քափուանոն (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Ջոզեֆ  Քրոուլին (Դեմոկրատ, Նյու Յորք) 116-րդ Կոնգրեսում չեն լինի նախաընտրություններում չնախատեսված պարտության պատճառով:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930