Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա. ermenihaber.am

Նոյեմբեր 08,2018 17:01

ermenihaber.am. Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ  չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։

Իրենց բողոքը արտահայտելու համար Ֆրանսիայում հայտնի մի խումբ հայտնի մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական  «Le Monde» թերթում հրապարակում է  արվել, որտեղ դժգոհություն է արտահայտվել Էրդողանի այցի հետ կապված։

Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտի մասին, ինչպիսի նաև խոսվել է  Թուրքիան դիրքորոշման մասին առանցքային մի շարք հարցերում։

Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։ Նշվել է, որ Թուրքիայում աշխարհով մեկ տարածում է հակասեմիտիստական տրամադրություններ, ինչպես նաև «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ։  Հիշեցվել է, որ վերջին տարիներին Թուրքիայում խախտվում են մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։

«Թուրքիայում կա կալանավորված 55 հազար քաղաքական գործիչ։ 2 տարվա ընթացքում 150 հազար պետծառայող այլախոսության համար հեռացվել է աշխատանքից», ասվում է հրապարակման մեջ։

Հրապարակման տակ իրենց ստորագրություններն են դրել մի շարք ֆրանսիացի և հայ  հասարակական գործիչներ, մտավորականներ։  Դրանց շարքում է նաև  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Տոնոյանը և այլն։

Տեղեկացվում է նաև, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդը Էրդողանի այցի վերաբերյալ առանձին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնին։  Դրանում խորհուրդը իր դժգոհությունն է հայտնել, որ Էրդողանը միջոցառմանը հրավիրված է։  Ասվել է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։
«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարություններին չեն ախտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով», ասվել է նամակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930