Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն չեմ բուհերի օպտիմալացման հետ. որոշները կարող են փակվել». փորձագետ

Նոյեմբեր 08,2018 16:34

«Թեեւ ներկայիս կառավարությունը, ի տարբերություն նախորդի, իր ծրագրում ամրագրել է ավելացնել կրթության ֆինանսավորումը տասը տոկոսով, բայց դա չի անդրադառնալու ուսուցիչների աշխատավարձերի վրա»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիմանն այսպիսի համոզմունք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա նկատեց. «Հիմա ԱԱԾ աշխատակիցների, բժիշկների աշխատավարձերը բարձրանում են, իսկ ուսուցիչներինը՝ ոչ: Ճիշտ է, ԿԳՆ-ն ցանկանում է բարձրացնել, բայց՝ ընտրողաբար: Այսինքն, բարձրացնելու է այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնք կհաղթահարեն համապատասխան շեմը: Իսկ բազային աշխատավարձը, ցավոք, չի բարձրանա»:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանի՝ օրերս հնչեցրած տեսակետին, թե կրթության ոլորտը, այդ թվում՝ հայաստանյան բուհերը, օպտիմալացնելու  կարիք կա, փորձագետը դրանում վտանգներ է տեսնում. «Ամեն բուհ իր մասնագետներին է պատրաստում, ուստի համաձայն չեմ բուհերն օպտիմալացնելու մտքի հետ: Բացի դա, որոշ մասնավոր բուհեր կարող են փակվել: Որոշ բուհեր կարելի է նաեւ միավորել, բայց դա էապես չի ազդի վիճակի վրա»:

Սերոբ Խաչատրյանը մեկ այլ խնդիր էլ մատնանշեց. «Ամեն օր կրթական գործընթաց իրականացնողները համաձայն չեն կրթական քաղաքականության հետ: Ո՞նց եք պատկերացնում կրթության զարգացում: Նախարարությունը չի կարող 37 000 ուսուցչի եւ 15 000 դասախոսի վերահսկել: Եթե վերջիններս դեմ են բոլոնյան գործընթացներին եւ տասներկուամյա կրթությանը, ուրեմն չեն անում դրանցից բխող գործառույթները կամ անում են այն դեպքում, երբ եկել են ստուգումների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930