«Դեռեւս այդ պատմությունը չի փարատվել: Մնացած եզրահանգումները թողնում եմ ձեզ»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին`ինչպես ավարտվեց «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին հանձնաժողովի անդամների Փարիզ կատարած թանկարժեք թռիչքների պատմությունը, իրենք ընդունո՞ւմ են տրված բացատրությունները, այսպես պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը: Նա ասաց, որ այցը ճանաչողական է եղել եւ այդ տեղեկությունները բաց են, կայքում տեղադրված են:
Նա հիշեցրեց, որ 2015-ին հայտարարված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի մատակարարման մրցույթում հաղթելու չափորոշիչը եղել է ամենանվազագույն գինն առաջարկելը: Հաղթող է ճանաչվել 15 տարվա համար «Վեոլիա» ընկերությունը եւ մինչեւ 2031 թվականը ֆիքսված սակագին կա: Այս պարագայում Միքայել Սողոմոնյանը հարցնում է`ինչո՞վ կարող էր ընկերությունը շահագրգռել հանձնաժողովի անդամներին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ