Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել

Նոյեմբեր 08,2018 16:08

«Այո, ես համոզված եմ, որ մենք ռեզերվներ ունենք այնպիսի սակագին սահմանելու`առանց ընդհանուր բալանսը խախտելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ում ստեղծված ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը`անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին:

Լրագրողների հետ զրույցում Միքայել Մելքումյանն իր տեսլականն առաջարկեց, ըստ որի, կարելի է ունենալ ոչ թե երկու սակագին՝ մինչեւ 10 հազար եւ դրանից ավելի սպառողների համար, այլ ավելի տարբերակված`մինչեւ 1000 խմ, 5000 խմ եւ ավելի սպառողների համար:

Նրա կարծիքով, պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա: Հիշեցրեց օրինակը, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ջերմոցներին արտոնություն տվեց`գազի գինը սահմանելով 100 դրամ, դա արդյունք չտվեց եւ չանդրադարձավ տնտեսության, մասնավորաբար, ջերմոցային տնտեսությունների ակտիվացման վրա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930