Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարման մասին. «Դրանք գրեթե չօգտագործվող տարածքներ են»

Նոյեմբեր 08,2018 15:43

Այսօր կառավարության շենքի մոտ ՀՀ ԳԱ ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց էին անում: Գիտաշխատողները դժգոհում են կենտրոնի 2 մասնաշենքերն ու արտադրական մեկ հատվածի շենքն օտարելու վերաբերյալ կառավարության որոշումից եւ դրա համար մեղադրում են կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:

«Կրթության եւ գիտության նախարարությունը կապ չունի այդ կենտրոնի հետ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ նախարարությունն այս խնդրի լուծման առնչությամբ որեւէ մասնակցություն չունի, պետգույքի կառավարման վարչությունն ու գիտությունների ակադեմիայի լիազորությունների ներքո է:

Նա ասաց, որ նախարարությունը որեւէ լիազորություն չունի. «Ես ամռանը այցելել եմ այնտեղ: Իրենք միշտ վեճեր են ունեցել, այդ տարածքներում էլ եմ եղել, դրանք գրեթե չօգտագործվող տարածքներ են: Իրենք շատ մասնաշենքեր ունեն, որոնք կարող են օգտագործել»:

Հարությունյանը վստահեցրեց՝ նրանք կարող են պայմանավորվել, որպեսզի համապատասխան լաբորատորիաները մեկ այլ շինություն տեղափոխվեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930