Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագնի նվազեցման մասին այժմ չեմ կարող խոսել. Հրանտ Թադեւոսյան

Նոյեմբեր 08,2018 15:23

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը գազի սակագնի նվազեցման մասին եզրակացություններ անել չի ցանկանում, քանի որ բանակցությունները շարունակվում են: Բոլոր հարցերի մասին հնարավոր կլինի խոսել միայն բանակցությունների ավարտից հետո: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրանտ Թադեւոսյանն ասաց. «Հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ` կասի հանձնաժողովը: Ես ցույց տվեցի, որ ընկերությունում կան խնդիրներ`թե տեխնիկական, թե ֆինանսական, որոնք լուծելու կարիք կա»: Նա վստահ է, որ սպառվող համաձայնագրերում բոլոր կետերը հօգուտ ՀՀ-ի էին:

Լրագրողները հետաքրքրվեցին`հնարավոր չէ՞ աշխատավարձերի նվազեցման հաշվին սակագնի նվազեցման գնալ, Հրանտ Թադեւոսյանը պատասխանեց, որ միջին ամսական կտրվածքով ընկերության աշխատակիցները 227 հազար դրամ են ստանում:

Տնօրենների աշխատավարձի չափը հրապարակելու մասին հարցը նա «ոչ կոռեկտ» համարեց եւ ասաց, որ ընկերությունում աշխատող բանվորներին լրացուցիչ պաշտպանելու կարիք չկա, քանզի նրանք ձգտում են գնալ եւ ընկերությունում աշխատել, քանի որ 336 հազար դրամ են ստանում, նաեւ հիսուն տոկոս հավելավճար. «Մենք բոլոր մեր աշխատողների շահերը պաշտպանում ենք, դուք լրացուցիչ մի պաշտպանեք»:

Նա նաեւ վստահեցրեց, որ ընկերությունում շքեղ ծախսեր չեն կատարվելու:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930