Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺՄ կուսակցության հայտարարությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

Նոյեմբեր 08,2018 15:11

«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության հայտարարությունը

նախագահ Վազգեն Մանուկյան

ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետևանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է: Երբ հայտարարվեց 2019 թ. գարնան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մեր կուսակցությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, և մենք մեծ ոգևորությամբ սկսեցինք քննարկումների փուլը:

Մենք նախատեսել էինք իրավիճակի կայունացումից հետո աշնան կեսերից մշակված քայլերի հերթականությամբ համալրել և զարգացնել մեր կուսակցությունը, լայն քննարկումների միջոցով թարմացնել մեր գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը՝ նախապատրաստվելով գարնան ընտրություններին:

Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն և մեր կարծիքով՝ պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին: Մենք, ինչպես և մի շարք այլ կուսակցություններ, պատրաստ չենք և չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաև չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում ընտրություն կատարելու գաղափարների և ծրագրերի միջև, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձևավորմանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:

Մենք կգնանք այդ ճանապարհով:

Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:

Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում:

ԱԺՄ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930