Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարներին կներկայացվեն Հայաստանում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները

Նոյեմբեր 08,2018 14:14

Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել ներդրումների իրականացմանը: «Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները: Ծրագրի շրջանակում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչներն անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ և պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանան մրցանակների։ Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը:

Վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930