Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Արդյունքում՝ բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից 2018թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2 տոկոսին:
«Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է, մասնավորապես, բժշկական մասնագիտության գծով ուսումնառություն անցած քաղաքացիների հետուսումնական պայմանագրային ծառայության 5 տարվա ժամկետը փոխարինել 4 տարի ժամկետով:
Վարչապետի աշխատակազմ